Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 10-11.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Հանդիպում ԻԻՀ դեսպանի հետ

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին, դեսպանատան տնտեսական բաժնի պատասխանատու Ալի Աքբար Բազուբանդիին:

 

Դերենիկ Դումանյանը շնորհավորել է դեսպանին այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ներկայացրել առողջապահության ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերը և համագործակցության շրջանակները: Նախարարն ընդգծել է, որ վերջին շրջանում բավականին ակտիվացել են հայ-իրանական կապերը երկու երկրում անցկացվող գիտական և առողջապահական միջոցառումների, հիգիենիկ և հակահամաճարակային իրադրության վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու առումով: Հատկապես համագործակցության շրջանակներն ընդլայնվել են, երբ 2010 թվականին ՀՀ վարչապետի ղեկավարած պատվիրակությունը, որի կազմում էր նաև ՀՀ առողջապահության նախարարը, այցելել է Իրան: Երկու երկրի նախարարների հանդիպման ժամանակ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնք մասամբ կյանքի են կոչվել և զարգացնելու կարիք ունեն:

 

Նախարար Դումանյանը կարևորել է նաև 2011 թվականի մայիսին կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի ընթացքում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը և օրակարգային նոր առաջարկները, որոնք առավելապես վերաբերվում են բուժական, դեղագործական, հիգիենիկ-հակահամաճարակային պայքարի ոլորտներում համագործակցությունը բարելավելու և զարգացնելու խնդիրներին:

 

Դեսպանը նշել է, որ ինքը ջանք չի խնայի բոլոր ծրագրերը իրականացնելու համար և կնպաստի առողջապահության ոլորտում հարաբերությունները զարգացնելուն: Նա նկատել է, որ նախորդ տարիներին հայ և իրանցի մասնագետները մասնակցել են մի շարք միջազգային համաժողովների, ակտիվ փոխգործակցում են գիտական, մասնագիտական, փորձի և տեղեկատվության փոխանակման առումով: Շատ իրանցիներ կրթություն են ստանում Հայաստանում, մասնավորապես բժշկական համալսարանում, նաև մեծ սիրով շարունակում են հետդիպլոմային կրթությունը մեր երկրում:

 

Մոհամմադ Ռեիսին պատրաստակամություն է հայտնել քննարկել համագործակցության ցանկացած առաջարկ, հատկապես դեղագործության, դեղարտադրության, բուսաբուժության, ավանդական բժշկության ոլորտներում:

 

Կարևորելով քննարկված բոլոր ուղղություններն էլ` առողջապահության նախարարը նշել է, որ հատկապես փորձի փոխանակման աշխատանքներում պետք է ներգրավել երիտասարդ բժիշկ-մասնագետների:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ